Մատչելիության հղումներ

ԻՊ-ն ստանձնել է Գերմանիայում գնացքում կացնով հարձակման պատասխանատվությունը


Գերմանիա - Ոստիկանները գնացքի մոտ, որում տեղի է ունեցել դեպքը, Վյուրզբուրգ, 18-ը հուլիսի, 2016թ․

Գերմանիա - Ոստիկանները գնացքի մոտ, որում տեղի է ունեցել դեպքը, Վյուրզբուրգ, 18-ը հուլիսի, 2016թ․

«Իսլամական պետություն»-ը (ԻՊ) ստանձնել է Գերմանիայում գնացքի ուղևորների վրա կացնով հարձակման պատասխանատվությունը:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, թե հարձակման հեղինակ աֆղանստանցի 17-ամյա փախստականը իրենց զինյալներից էր:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դեռահասի տանը խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ԻՊ դրոշ:

Հարձակման հետևանքով, հիշեցնենք, մոտ մեկուկես տասնյակ ուղևորներ վնասվածքներ են ստացել, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է: Աֆղանստանցուն իրավապահները սպանել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG