Մատչելիության հղումներ

Ջոնսոնը փոխեց վերաբերմունքը Ասադի նկատմամբ


Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոն, 15-ը հուլիսի, 2016թ․
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոն, 15-ը հուլիսի, 2016թ․

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Ռուսաստանին կոչ է անում ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վրա, որպեսզի նա հրաժարական տա:

Ջոնսոնը Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար նշանակվելուց հետո առաջին անգամ այսօր Լոնդոնում կհանդիպի Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Եվրամիության և Միացյալ Նահանգների իր պաշտոնակիցների հետ:

«Ես հստակ կարտահայտեմ իմ կարծիքը այն մասին, որ սիրիացի ժողովրդի տառապանքները չեն ավարտվի, քանի դեռ Ասադը պաշտոնավարում է: Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ռուսաստանը, պետք է միասնական լինի այդ հարցում», - հանդիպման նախօրեին հայտարարել է Ջոնսոնը:

Այս հայտարարությունները համընկնում են Ասադի հարցով Մեծ Բրիտանիայի նախկին դիրքորոշմանը և հակասում Ջոնսոնի ավելի վաղ արած հայտարարություններին. Ջոնսոնը անցյալ տարի Մեծ Բրիտանիային կոչ էր անում հրաժարվել «սառը պատերազմի» մտածելակերպից և աշխատել Ասադի հետ, քանի որ նա «շատ ավելի լավ այլընտրանք» է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, որն արդեն գրավել է Սիրիայի մի մասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG