Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյան․ Այս իրավիճակը վկայում է՝ երկրի ներքին անվտանգությունն ապահովված չէ


Անդրիաս Ղուկասյան, արխիվ

Անդրիաս Ղուկասյան, արխիվ

«Ինքնին այս իրավիճակը վկայում է, որ մեր երկրի անվտանգությունը՝ ներքին անվտանգությունը, ապահովված չի», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը, ով նույնպես գիշերը Խորենացու փողոցում էր:

Բազում հարցեր կան, ընդգծեց նա, մասնավորապես՝ «առհասարակ ինչպե՞ս ստացվեց, որ Ազգային անվտանգության ծառայության հսկողության տակ գտնվող քաղաքացիներ, առանց մեծ ինչ-որ խնդիրների, գրավեցին ոստիկանական զորամաս, մի ամբողջ գունդ»:

Ղուկասյանի խոսքով՝ Խորենացու փողոցում մարդկանց հավաքվելու պատճառն այն է, որ շատերը չեն վստահում իրավապահ մարմիններին:

«Տեսնում ենք նաև, որ այդ զոհված և վիրավորված ոստիկանության ծառայողների հետ կապված նույնպես քրեական գործ չի հարուցվել, որովհետև հանգամանքները, ըստ երևույթին, հասկանալի չեն, պարզ չեն, հանրությանը դրա վերաբերյալ համապատասխան տեղեկություններ չեն ներկայացվել, առայսօր չկա բացատրություն՝ գեներալ-մայոր, Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ինչպես է հայտնվել որպես պատանդ․․․», - նշեց նա:

XS
SM
MD
LG