Մատչելիության հղումներ

Գյումրեցիները կոչ են անում Երևանում արյունահեղությունը բացառող ելքեր գտնել


Արխիվ -- Գյումրիի քաղաքապետարանի շենքը

Արխիվ -- Գյումրիի քաղաքապետարանի շենքը

Երևանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Գյումրու կազմակերպված հանրային քննարկման մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով իրավապահ մարմիններին և «Սասնա ծռեր» խմբին իրավիճակի խաղաղ հանգուցալուծման տանող և արյունահեղությունը բացառող ելքեր գտնել:

«Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ապօրինի բերման ենթարկված և ձերբակալված ՀՀ բոլոր քաղաքացիներին, դադարեցնել ՀՀ ոստիկանության ապօրինի գործողությունները և չչարաշահել «օրինական պահանջ», «հրավիրում ենք բաժին» և այլ նման արտահայտություններ, չխախտել օրենսդրության պահանջները: ՀՀ քաղաքացիների նկատմամբ բռնի գործողություններ իրականացրած ոստիկաններին ենթարկել պատասխանատվության: Չկրկնել ՀՀ-ում համացանցային տեղեկատվության հասանելիության սահմանափակման փորձերը: Անհապաղ հրապարակել պաշտոնական դիրքորոշում իրավիճակի վերաբերյալ ՀՀ նախագահի մակարդակով: Ապահովել տեղեկատվություն հաղորդելու «Սասնա ծռեր» խմբի հնարավորությունը բոլոր լրատվամիջոցներով: Իրականացվող փոխզիջումների մասին տրամադրել հստակ տեղեկատվություն, այդ թվում բաց թողնված պատանդների և ՀՀ ոստիկանության համարժեք քայլերի մասին: Վերահաստատում ենք մեր կողմից բազմիցս հնչած պահանջը՝ ազատ արձակել ՀՀ բոլոր քաղբանտարկյալներին: բացառել քաղաքական դրդապատճառներով ՀՀ քաղաքացիների քրեական պատասխանատվության ենթարկելու գործողությունները և վերաքննել նմանատիպ ռիսկայնություն ունեցող բոլոր գործերը», - նաև ասված է հայտարարությունում:

Գյումրեցիները նաև նշում են, որ իրենց պահանջների չիրականացման դեպքում իրենց ազատ են համարում «օրենքով չարգելված միջոցներով» գործողություններ իրականացնել:

XS
SM
MD
LG