Մատչելիության հղումներ

ԼՂ զինված ուժերում բազմաստիճան շտաբային զորավարժություններ են մեկնարկել


Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում հուլիսի 18-ից մեկնարկել է բազմաստիճան շտաբային զորավարժություն, որին մասնակցում են ՊԲ վարչությունը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարական կազմը, շտաբները, ղեկավարման և ապահովման մարմինները:

ԼՂ պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, զորավարժության նպատակն է կատարելագործել զինված ուժերի ղեկավարման համակարգը, հրամանատարների ու շտաբների գործնական ունակությունները, դրանց պատրաստության և փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև բարձրացնել բոլոր օղակի ղեկավարման մարմինների մարտավարամասնագիտական կարողություններն ու բարոյահոգեբանական հատկանիշները, ներգրավված սպայակազմի՝ իրադրության գնահատման և որոշումներ ընդունելու ունակությունները, դաշտային վարժվածության մակարդակը:

«Զորախաղերի շրջանակում իրականացվում է մասնակից զորամասերին կցագրված սպայակազմի մասնակի լրահամալրում, անց են կացվում մարզումներ, ստուգվում մարտական ռեժիմով աշխատելու ունակությունները», - նաև ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG