Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբի աշխատակիցները գտնվում են Ազատության հրապարակի և երթի իրականացման տարածքում, ասված է ՄԻՊ խոսնակ Զոհրապ Եգանյանի տարածած հաղորդագրությունում:

«Անթույլատրելի ենք համարում օրենքի, այդ թվում՝ մարդու իրավունքների որևէ խախտում: Կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել հավաքների խաղաղ բնույթը՝ Սահմանադրությանը և օրենքի տառին համապատասխան: Անհրաժեշտ է բացառել բռնության որևէ դրսևորում: Բոլոր գրանցվող դեպքերի կապակցությամբ իրավասու մարմինների կողմից անհրաժեշտ է մանրամասն քննության իրականացում: Մենք շուրջօրյա ռեժիմով ենք իրականացնում մեր աշխատանքները՝ գործընթացներին հետևելով և միջոցներ ձեռնարկելով», - նաև ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG