Մատչելիության հղումներ

Հասարակական դիտորդների խմբին արգելել են հանդիպել Ժիրայր Սեֆիլյանի հետ


Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում արգելել են հանդիպել «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հետ, պատճառաբանելով, որ կա քննիչի որոշում արտաքին աշխարհի հետ Սեֆիլյանի կապը սահմանափակելու հետ կապված, և իրենք լիազորված չեն Խմբի անդամներին թույլատրել հանդիպել վերջինիս։

Դիտորդների խումբն այս առիթով հաղորդագրություն է տարածել, նշելով, որ այցելություններ է կատարել «Նուբարաշեն», «Կոշ» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ՝ հուլիսի 18-ին բազում ահազանգեր ստանալուց հետո:

Հաղորդագրության համաձայն, «Նուբարաշեն» ՔԿՀ այցելության ընթացքում Խմբի անդամները հանդիպել են Գևորգ Սաֆարյանին: Վերջինս նշել է, որ գտնվում է լավ վիճակում, որևէ ճնշում իր նկատմամբ վերջին իրադարձությունների հետ կապված չի եղել։

Այց է կատարվել նաև «Կոշ» քրեակատարողական հիմնարկ և հանդիպումներ են տեղի ունեցել Լիպարիտ Պետրոսյանի, Ալեք Պողոսյանի, Վահե Մկրտչյանի հետ։ Ալեք Պողոսյանը և Վահե Մկրտչյանը հայտնել են, որ վերջին իրադարձությունների հետ կապված իրենց նկատմամբ որևէ ճնշում չի եղել։

«Վարդաշեն» ՔԿՀ-ում դիտորդները հանդիպել են Վոլոդյա Ավետիսյանին և Շանթ Հարությունյանին։ Վերջիններիս խոսքերով՝ որևէ ճնշում իրենց նկատմամբ վերջին իրադարձությունների հետ կապված չի եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG