Մատչելիության հղումներ

Մի խումբ քաղաքացիներ բերման ենթարկվեցին Ազատության հրապարակից


Երթի մասնակիցները Ազատության հրապարակից շարժվում են Հյուսիսային Պողոտայով, 18-ը հուլիսի, 2016թ․

Երթի մասնակիցները Ազատության հրապարակից շարժվում են Հյուսիսային Պողոտայով, 18-ը հուլիսի, 2016թ․

Այս պահին «խաղաղության կոչով, բոլոր քաղբանտարկյալների ազատության կոչով» երթ է տեղի ունենում Երևանի կենտրոնում:

Այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Ազատության հրապարակում՝ քննարկելու՝ ինչպես կարելի է լուծել ստեղծված իրավիճակը: «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը խոսում էր բարձրախոսով, երբ նրան իր մոտ հրավիրեց Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և հայտնեց, որ երթ դեպի Խորենացի փողոց չի կարող տեղի ունենալ:

Դրանից հետո Դավիթ Սանասարյանին բերման ենթարկեցին: Այնուհետև անհասկանալի պատճառներով ոստիկանության և հավաքված քաղաքացիների միջև բախում տեղի ունեցավ: Այդ ժամանակ ևս մի քանի քաղաքացիներ բերման ենթարկվեցին:

Քաղաքացիները երթով քայլեցին դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ ոստիկանները շղթա կազմեցին՝ թույլ չտալով շարունակել երթը: Որից հետ ոցուցարարներին հանդիպեց Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը և խոստացավ, որ այսօր բերման ենթարկված բոլոր քաղաքացիները ազատ կարձակվեն:

Երթի մասնակիցներից Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ բացի բերման ենթրակվածներից, ևս երկու քաղաքացիների հիվանդանոց են տեղափոխել, նրանցից մեկի ուսը կոտրվել է:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը առաջարկեց երեք պայման ներկայացնել ոստիկանությանը. առաջինը՝ հստակ երաշխիք, որ [ՊՊԾ գնդի տարածքը գրաված] խմբի նկատմամբ որևէ ուժ չի կիրառվելու, երկրորդը՝ բոլոր բերման ենթարկվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն, երրորդը՝ այսօրվա անօրինականությունների համար մեղավորները պատասխան պետք է տան:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG