Մատչելիության հղումներ

Բաթոն Ռուժում կրակ բացած անձը ԱՄՆ ԶՈւ նախկին զինծառայող է


ԱՄՆ Լուիզիանա նահանգի մայրաքաղաք Բաթոն Ռուժում ոստիկանների ուղղությամբ կրակ բացած անձը Միացյալ Նահանգների զինված ուժերի նախկին զինծառայող է, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դատապարտել է ոստիկանների վրա հարձակումները: Սպիտակ տան ղեկավարը տեղի ունեցածը որակել է հարձակում «օրենքի գերակայության և քաղաքակիրթ հանրության դեմ», ընդգծելով, որ նմանատիպ միջադեպերը պետք է կանխվեն:

Բաթոն Ռուժում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 3 ոստիկան է զոհվել, ևս մի քանի հոգի վնասվածքներ են ստացել, հարձակումն իրականացրած անձը սպանվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG