Մատչելիության հղումներ

Կրակոցներ Վրաստանի ԱՆ Պատիժների իրականացման ազգային բյուրոյում


Թբիլիսիում, Վրաստանի արդարադատության նախարարության Պատիժների իրականացման ազգային բյուրոյում, տեղի է ունեցել հրաձգություն:

Կառույցի մամուլի ծառայությունից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել երկու մասնավոր անձանց միջև, ովքեր կրակ են բացել միմյանց վրա:

Գերատեսչության տվյալներով՝ երկուսն էլ հոսպիտալացվել են, փոխանցում է "Новости-Грузия" գործակալությունը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ միջադեպը որևէ առնչություն չունի Պատիժների իրականացման ազգային բյուրոյի գործունեությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG