Մատչելիության հղումներ

Ռուսաստանին մտահոգում են իր սահմաններին մոտ «փոթորկոտ իրադարձությունները»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանը մտահոգված է իր սահմաններին մոտ՝ Թուրքիայում, Հայաստանում և Ղազախստանում «փոթորկոտ իրադարձությունների» կապակցությամբ և ուշադիր հետևում է իրավիճակին: Այսօր լրագրողների հետ զրույցում Կրեմլի մտահոգության մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Անշուշտ, մեր սահմաններին մոտ նման փոթորկոտ իրադարձությունների ի հայտ գալը մտահոգություն է առաջացնում: Անշուշտ դա ստիպում է ծայրահեղ ուշադիր հետևել իրավիճակին և վերլուծել այն», - ասել է նա:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Պեսկովն ընդգծել է, որ երկրի և սահմանային պարագծի անվտանգությունը անշուշտ ապահովվում է պատշաճ մակարդակով, բայց իհարկե, հաշվի առնելով ստացվող տեղեկատվությունը, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ:

Կրեմլի խոսնակն ասել է, թե Թուրքիայի, Երևանի և Ալմաթիի իրադարձությունները չի կարելի նույն կերպ գնահատել, նշելով, որ յուրաքանչյուր դեպքի պատճառները տարբեր են:

«Մեր սահմաններին տեղի ունեցող իրադարձությունները նույնատիպ որակելը դժվար թե հնարավոր է: Որովհետև այստեղ պետք է վերլուծել յուրաքանչյուր կոնկրետ իրադարձությունը: Մի դեպքում խոսքը պետական հեղաշրջման փորձի մասին է՝ ուժի կիրառմամբ, ինչը հանգեցրել է մարդկային բազմաթիվ զոհերի, մյուս տեղերում՝ քրեական տարբեր արարքների մասին», - ասել է նա:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հետաքրքրված է, որ իր հարևանները լինեն կայուն, բարգավաճ և կանխատեսելի պետություններ: Տվյալ պարագայում բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ մեր հարևանները այդպիսին լինելու անհրաժեշտ ներուժն ունեն»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակը:

XS
SM
MD
LG