Մատչելիության հղումներ

ԵՄ-ը Թուրքիային հիշեցնում է մահապատժի անընդունելիության համաձայնության մասին


ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

Եվրամիությունը Թուրքիայի իշխանություններին հիշեցնում է, որ մահապատժի անընդունելիությունը այդ երկրի և ԵՄ միջև կնքված համաձայնագրի պայմաններից մեկն է և շարունակում է պարտադիր լինել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով:

«Մահապատիժ ընդունող ոչ մի երկիր չի կարող դառնալ Եվրամիության անդամ», - հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«Թուրքիան Եվրոպայի խորհրդի կարևոր անդամ է և պարտավոր է հետևել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը հստակ դիրքորոշում ունեն մահապատժի մասին»,- հավելել է Մոգերինին:

Թուրքիայում չհաջողված ռազմական հեղաշրջման փորձից հետո նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է մահապատժի մասին օրենքի հնարավոր վերականգնման մասին:

Թուրքիայում մահապատիժը վերացվել է 2004 թվականին՝ Եվրամիությանն անդամակցելուն ուղղված բարեփոխումների շրջանակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG