Մատչելիության հղումներ

Ստեղծվում է Հայաստանում ՀԱՊԿ միջոցառումների համակարգման միջգերատեսչական հանձնաժողով


Զորավարժությունների ժամանակ պատվո պահակախումբը պարզել է ՀԱՊԿ և կազմակերպության անդամ երկրների դրոշները, արխիվ

Զորավարժությունների ժամանակ պատվո պահակախումբը պարզել է ՀԱՊԿ և կազմակերպության անդամ երկրների դրոշները, արխիվ

Հայաստանում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացները կանոնակարգելու նպատակով, նախագահ Սերժ Սարգսյանը այսօր կարգադրություն է ստորագրել այդ միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին:

Հանձնաժողովի նախագահը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է, հանձնաժողովում ընդգրկված են պաշտպանության, արտաքին գործերի, արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի, ֆինանսների, կրթության և գիտության, առողջապահության փոխնախարարներ, կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Ոստիկանության պետի տեղակալներ: Հանձնաժողովի քարտուղարն է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի արտաքին անվտանգության վարչության պետը:

Կարգադրությամբ հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը:

Հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության նախագահին կներկայացնի ամփոփ տեղեկատվություն ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ:

XS
SM
MD
LG