Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Թուրքիայից որևէ հարցում չի ստացել Գյուլենին արտահանձնելու վերաբերյալ


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Անկարայից հարցում չի ստացել թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման վերաբերյալ, ում Թուրքիայի իշխանությունները կասկածում են պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:

Քերիի խոսքերով, Թուրքիան իր պահանջի համար պետք է լուրջ հիմքեր ներկայացնի:

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով Անկարային արտահանձնել ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլինեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG