Մատչելիության հղումներ

Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմակայանի հրամանատարներից մեկը ձերբակալվել է


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի աջակիցները փողոց են դուրս եկել՝ բողոքելով հեղաշրջման փորձ կատարողների դեմ, 16-ը հուլիսի, 2016թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի աջակիցները փողոց են դուրս եկել՝ բողոքելով հեղաշրջման փորձ կատարողների դեմ, 16-ը հուլիսի, 2016թ․

Գեներալ Բեքըր Էրջան Վանը՝ «Ինջիրլիք» ավիաբազայի հրամանատարներից մեկը ձերբակալվել է Թուրքիայում հուլիսի 16-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեղադրանքով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայի ղեկավարությունը հուլիսի 16-ին արգելափակել էր ռազմակայանի մուտքը:

«Ինջիրլիք»-ի օդային տարածքը նույնպես փակ էր թռիչքների համար, ինչպես նաև արգելված էին թռիչքները ռազմակայանից: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, գեներալ Էրջան Վանից բացի ձերբակալվել են «Ինջիրլիք» ռազմակայանի ևս 10 բարձրաստիճան զինվորականներ:

XS
SM
MD
LG