Մատչելիության հղումներ

ԱԱԾ. Գրոհի կամ այլ ակտիվ գործողությունների հրաման տրված չէ


Ոստիկանները դեպքի վայրում, Երևան, 17-ը հուլիսի, 2016թ.

Ոստիկանները դեպքի վայրում, Երևան, 17-ը հուլիսի, 2016թ.

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ժամը 17-ի դրությամբ զինված խումբը դեռ շարունակում է անազատության մեջ պահել ոստիկանության մի քանի ծառայողների՝ պնդելով նախկինում ներկայացված պահանջը:

«Այս պահին ընթացող բանակցությունների շրջանակներում իրավասու պետական մարմինների ներկայացուցիչները փորձում են համոզել ահաբեկիչներին զերծ մնալ մարդկանց կյանքը և առողջությունը վտանգող հետագա գործողություններից, ազատ արձակել պատանդներին, վայր դնել զենքը և առանց դիմադրության հանձնվել իշխանություններին», - ասված է ԱԱԾ-ի նոր հաղորդագրությունում։

ԱԱԾ-ն փոխանցում է, որ դեպքի վայրում գտնվող հատուկ նշանակության ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն գրոհի կամ այլ ակտիվ գործողություններ կատարելու հրաման նրանց տրված չէ:

XS
SM
MD
LG