Մատչելիության հղումներ

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը իր նստավայրում խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ:

Խորհրդակցության մասնակիցները նախագահին զեկուցել են այսօր առավոտյան մայրաքաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակի և իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվող միջոցների մանրամասները:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ընդգծվել է, որ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG