Մատչելիության հղումներ

Հունիսի 16-ի լույս գիշերը զինված հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայի իշխանությունները այս պահի դրությամբ ձերբակալել են մոտ 6 հազար զինվորականի և պետական ծառայողների։

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագի խոսքերով ձերբակալվածների թվում են բարձրագույն հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, դատավորներ, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

Բոզդագը չի բացառել, որ ձերբակալվածների թիվը կարող է աճել։

Վերջին տվյալների համաձայն՝ հեղաշրջման փորձի ընթացքում զոհվել է 265 մարդ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր Ստամբուլում մասնակցել է ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվածների թաղման արարողությանը. Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էրդողանին ուղեկցել են թուրքական խորհրդարանի խոսնակ Իսմայիլ Կահրամանը, մի շարք նախարարներ, երկրի նախկին նախագահ Աբդուլլա Գյուլը և նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG