Մատչելիության հղումներ

Բերման է ենթարկվել Վոլոդյա Ավետիսյանի որդին


Վոլոդյա Ավետիսյանը, արխիվ
Վոլոդյա Ավետիսյանը, արխիվ

Այսօր առավոտյան ժամը 9-ին ոստիկանությունը այցելել է Էջմիածնի շրջանի Պտղունք գյուղում գտնվող` ազատազրկված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի տուն և ոստիկանության Վաղարշապատի բաժին տարել նրա որդուն՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի նախկին անդամ Նորայր Ավետիսյանին։

Այս մասին «Ազատության»-ն ասաց Ավետիսյանի կինը՝ Մարգարիտա Բաղրամյանը, պնդելով, թե ոստիկանությունը որևէ փաստաթուղթ, որևէ հիմնավորում չի ներկայացրել՝ որդուն ոստիկանական բաժանմունք տանելու համար։

Մարգարիտա Բաղրամյանը պնդում է, որդին արդեն ամիսներ շարունակ կապ չունի Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած կառույցի հետ։

Բերման է ենթարկվել նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գագիկ Սարուխանյանը: Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց նրա ընկեր Արման Սուլեյմանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG