Մատչելիության հղումներ

Թուրքիան Հունաստանից հետ է պահանջում փախուստի դիմած զինվորականներին


Թուրքական «Անադոլու» գործակալությունը, վկայակոչելով հունական լրատվամիջոցները, հայտնում է, որ նախօրեին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկած 7 զինվորական և 1 քաղաքացիական անձ ռազմական ուղղաթիռով մեկնել են Հունաստան և վայրէջք կատարել «Դեդեաղաչ» օդանավակայանում:

Ստացվող տեղեկությունների համաձայն` զինվորականները քաղաքական ապաստան են խնդրել հունական կառավարությունից:

Ըստ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի թվիթերյան գրառման, Թուրքիան Հունաստանից հետ է պահանջել փախուստի դիմած զինվորականներին:

Հունաստանի ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարության համաձայն, հուլիսի 16-ին ժամը 11:51-ին «Դեդեաղաչ» օդանավակայանում վայրէջք կատարած թուրքական ռազմական ուղղաթիռը նախատեսվում է վերադարձնել թուրքական կողմին: Ուղղաթիռում գտնված անձանց քաղաքական ապաստանի դիմումը կուսումնասիրվի համապատասխան մարմինների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG