Մատչելիության հղումներ

Բալայան․ «Հարևան երկրում կարգուկանոնը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար»


ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայան

ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայան

«Շարունակում ենք ուշադրությամբ հետևել ենք Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

«Հարևան երկրում կայունությունը, կարգուկանոնը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման վրա, կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար»,- նշել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

Անցած գիշեր Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետևանքով զոհվածների թիվը հասել է 161-ի, 1400 մարդ վիրավորվել է: Ավելի քան 2800 մարդ էլ հեղաշրջմանն առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG