Մատչելիության հղումներ

Ռուս սահմանապահներն անցել են հայ-թուրքական սահմանի հսկողության ուժեղացված ռեժիմի


Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ստորաբաժանումներն անցել են Հայաստան-Թուրքիա սահմանի ուժեղացված հսկողության:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մամուլի բաժնից: «Ռուս սահմանապահներն իրենց հայ գործընկերների հետ համատեղ իրականացնում են Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանների պահպանությունը, ինչպես նաև ծառայություն են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայանում: Հայ-թուրքական սահմանի երկարությունը 345 կիլոմետր է»- հիշեցնում է «Արմենպրես» գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG