Մատչելիության հղումներ

ԱԳՆ. Նախնական տեղեկություններով Թուրքիայի իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել


Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարում է, որ իրենց ունեցած նախնական տեղեկություններով՝ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել:

Թվիթեր միկրոբլոգային հարթակում տարածված հաղորդագրությունում Հայաստանի ԱԳՆ-ն նաև տեղեկացնում է. - «Հայտնում ենք, որ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվել է թեժ գիծ՝ +374 60 620552»:

Թուրքիայում այս գիշեր ռազմական հեղաշրջման փորձ է իրականացվել, որի ընթացքում սպանվել է առնվազն 90 մարդ: Իշխանությունները հայտարարել են, որ հեղաշրջման փորձը ձախողվել է, և իրավիճակը վերահսկվում է։ Հեղաշրջման փորձ կատարելու կասկածանքով մինչև այս պահը ձերբակալվել է 1,563 զինծառայող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG