Մատչելիության հղումներ

ԱԳՆ. Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ


«Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ։ Այլ երկիր մեր շահերը Թուրքիայում չի ներկայացնում», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը` Թվիթերի իր էջում:

Թուրքիայում երեկ երեկոյան հեղաշրջման փորձ է իրականացվել, որի ընթացքում սպանվել է առնվազն 60 մարդ: Իշխանությունները հայտարարել են, որ հեղաշրջման փորձը ձախողվել է, և իրավիճակը վերահսկվում է։ Քիչ առաջ արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ հեղաշրջման փորձի համար 754 մարդ է ձերբակալվել։

XS
SM
MD
LG