Մատչելիության հղումներ

Ստամբուլում կամուրջներ են փակվել, Անկարայում ռազմական օդանավեր են երկինք բարձրացվել


Թուրքիայի անվտանգության ծառայությունները փակել են Ստամբուլի եվրոպական և ասիական մասերը իրար հետ կապող Բոսֆորի նեղուցի երկու կամուրջների որոշ հատվածներ:

Միևնույն ժամանակ, «Ռոյթերզ» և «Ֆրանսպրես» գործակալությունները հաղորդում են, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի երկնքում ռազմական կործանիչներ և ուղղաթիռներ են պտտվում: Փողոցում կրակոցներ են հնչել:

Թուրքական հեռուստաալիքները հաղորդել են Բոսֆորի կամուրջների փակման լուրը` առանց ներկայացնելու դրա պատճառները:

Անցած տարվա ընթացքում Թուրքիայում մի քանի ահաբեկչական հարձակումներ են իրականացվել, որոնց կազմակերպման մեջ մեղադրվում է «Իսլամական պետություն» խմբավորումը: Այդ հարձակումների թվում է հունիսի 28-ին Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունը, որը 47 մարդու մահվան պատճառ էր դարձել:

Թուրքիայում պարբերաբար արյունալի հարձակումներ են իրականացվում, որոնց մեջ մեղադրվում են քուրդ զինյալները:

XS
SM
MD
LG