Մատչելիության հղումներ

Քերրիի հետ բանակցությունները սկսելիս Լավրովը շեշտել է, որ նախատեսում են քննարկել Սիրիայի, Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի և Իսրայելի հարցերը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին շուրջ 6 ժամ տևողությամբ հանդիպում են ունեցել Մոսկվայում:

Հանդիպման մանրամասները դեռ հայտնի չեն, հանդիպումից հետո հայտարարություններ չեն հնչել:

Քերրիի հետ բանակցությունները սկսելիս Լավրովը շեշտել է, որ նախատեսում են քննարկել Սիրիայի, Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի և Իսրայելի հարցերը:

Ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկին կողմերը մեկ րոպե լռությամբ հարգել են հուլիսի 14-ի երեկոյան Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը:

Լավրովի հետ հանդիպելիս Քերրին խոսել է Ռուսաստանի նախագահի հետ երեկ երեկոյան կայացած հանդիպման մասին, նշելով, որ արդյունավետ բանակցություններ է վարել Վլադիմիր Պուտինի հետ:

«Կարծում եմ, որ Ուկրաինայում իրական կարգավորման հասնելու հնարավորություն ունենք», - նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Քերրին հավելել է, որ ռուսաստանյան գործընկերների հետ քննարկում են ոչ միայն Սիրիայի, այլ նաև մյուս թեժ կետերի՝ Իսրայելի, Պաղեստինի, Լիբիայի, Եմենի և Լեռնային Ղարաբաղի խնդիրները:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր որոշ մանրամասներ է ներկայացրել երեկ երեկոյան Կրեմլում կայացած Պուտին - Քերրի հանդիպման մասին: Նա, մասնավորապես, ասել է, որ հանդիպման ընթացքում չի հաջողվել հաղթահարել երկու երկրների միջև առկա բոլոր տարաձայնությունները Սիրիայի հարցում: Պեսկովը նաև նշել է, որ հանդիպմանը չի քննարկվել ռուս-ամերիկյան ռազմական համագործակցության հնարավորությունը Սիրիայում: Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունները մնում են նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հարցում․ ռուսական կողմը շարունակում է պնդել, որ Ասադի ճակատագիրը պետք է որոշվի բանակցությունների արդյունքում:

XS
SM
MD
LG