Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանսիայի նախագահին


Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս, արխիվ

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս, արխիվ

Հուլիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ երեկ գիշեր Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

«Խստորեն դատապարտում ենք մարդկային կյանքի դեմ ուղղված այդօրինակ անմարդկային ոճրագործությունը և, հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր զորակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին»,- ասված է Նորին Սրբության ցավակցագրում:

Աղոթք բարձրացնելով անմեղ զոհերի հոգիների հանգստության համար` Նորին Սրբությունը հայցել է Բարձրյալն Աստծուց մխիթարություն պարգևել մահացածների հարազատներին, իսկ ահաբեկչությունից տուժածներին՝ շուտափույթ առողջություն:

XS
SM
MD
LG