Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսուա Օլանդին


Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները, արխիվ
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Նիսում տեղի ունեցած ոճրագործության կապակցությամբ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, հեռագրում ասված է․ - «Խորապես ցնցված եմ երեկ երեկոյան Նիսում տեղի ունեցած սարսափելի ոճրագործության լուրից, որին զոհ դարձան տասնյակ անմեղ մարդիկ: Վերջին մեկուկես տարվա ընթացքում Ֆրանսիան բարբարոսական գործողությունների թիրախ է դառնում արդեն երրորդ անգամ: Դրանք հարված են ոչ միայն Ֆրանսիային, այլև ողջ մարդկությանը: Սա նաև ազդակ է ավելի վճռականորեն համախմբելու մեր բոլորի ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»:

«Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի կառավարությանը, զոհվածների հարազատներին Ձեր երկրին պատուհասած ողբերգության կապակցությամբ և վստահեցնում, որ վշտի այս ծանր պահին Հայաստանը և հայ ժողովուրդը կանգնած են բարեկամ Ֆրանսիայի կողքին»,- Ֆրանսուա Օլանդին գրել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, իր հերթին, ցավակցական ուղերձներ է հղել Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնին և Սենատի նախագահ Ժերար Լարշեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG