Մատչելիության հղումներ

Չավուշօղլու․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանելու են Անկարա


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիան «շարունակելու է աջակցել» Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ռուաստանի հետ հարաբերությունների նորմալացումը օգուտ կբերի այդ հարցում: Այդ մասին հայտարարել է նախօրեին Բաքու ժամանած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը:

«Ես ասել եմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովին, որ հետագա գործընթացներում Թուրքիան աջակցելու է նմանատիպ նախաձեռնություններին: Թուրքիան նույնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի օրը կժամանեն Անկարա: Մենք կհանդիպենք նրանց հետ և կշարունակենք սատարել Ադրբեջանի դիրքորոշումը: Քանի որ Ռուսաստանի հետ կապերը արդեն կարգավորված են, մենք կշարունակենք նրա հետ քննարկել այս հարցը նախագահների, արտգործնախարարների մակարդակով», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Չավուշօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG