Մատչելիության հղումներ

Ըստ Ասադի՝ Մոսկվան երբեք իր հետ չի քննարկել իշխանության փոխանցման հարցը


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հարցազրույց է տալիս NBC News-ին, Դամասկոս, 13-ը հուլիսի, 2016թ․
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հարցազրույց է տալիս NBC News-ին, Դամասկոս, 13-ը հուլիսի, 2016թ․

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ամերիկյան NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը երբեք իր հետ չեն քննարկել իշխանության փոխանցման հարցը:

«Նրանք երբեք չեն ասել և ոչ մի բառ այդ մասին»,- նշել է Ասադը: Սիրիայի նախագահի խոսքով՝ իրեն բոլորովին չեն մտահոգում լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, թե ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին իր մոսկովյան այցի ընթացքում կարող է Պուտինի հետ գործարք կնքել, որը Ասադին կստիպի հեռանալ:

Բաշար Ասադի համոզմամբ՝ Ռուսաստանի քաղաքականությունը հիմնված է ոչ թե գործարքների վրա, այլ՝ արժեքների, այդ իսկ պատճառով իրեն չի վախեցնում համաձայնությունը, որին կարող են հասնել Մոսկվան ու Վաշինգտոնը:

Ասադը Ռուսաստանի և Սիրիայի հարաբերությունները բնորոշել է բաց և ազնիվ: Նրա խոսքով՝ ինքը մշտապես կապի մեջ է Ռուսաստանի նախագահի հետ:

Արևմտյան երկրները պնդում են Սիրիայի իշխող ռեժիմի փոփոխության անհրաժեշտությունը: Պաշտոնական Վաշինգտոնի և դաշնակիցների կարծիքով, Ասադի հեռացումը կարևոր նախապայման է հրադադարի հաստատման և երկրում իրավիճակի կայունացման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG