Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ում ավարտվել է ՀԱԷԿ-ում չարաշահումների գործի նախաքննությունը


Հայկական ատոմային էլեկտրակայանը Մեծամորում
Հայկական ատոմային էլեկտրակայանը Մեծամորում

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչությունում ավարտվել է «Հայկական ատոմային էլեկտրական կայան» (ՀԱԷԿ) ՓԲ ընկերությունում գնումների կազմակերպման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ «նախաքննությամբ պարզվել է, որ «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Գ. Մարկոսյանը, նույն ընկերության կոմերցիոն տնօրեն Ռ. Մովսեսյանը, ֆինանսների և էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Մ. Մովսիսյանը և վերանորոգման, նախապատրաստման և կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Է. Ղազարյանը, ստեղծելով կազմակերպված հանցավոր խումբ և օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, կատարել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ պետությանը պատճառելով էական վնաս»:

ԱԱԾ ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է, իսկ դրանով պետությանը պատճառված 783 միլիոն 586 հազար դրամի չափով վնասն ամբողջությամբ հատուցվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG