Մատչելիության հղումներ

logo-print

Հալեպում հայկական եկեղեցին, վարժարանը չեն վնասվել հանդիպակաց շենքի հրթիռակոծումից


Սիրիա - Հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին Հալեպում, 13-ը հուլիսի, 2016թ․

Սիրիա - Հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին Հալեպում, 13-ը հուլիսի, 2016թ․

Երեկ Հալեպի Վիլլաներ թաղամասում Սուրբ Աստվածածին եկեղեցու հանդիպակաց շենքի վրա զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից արձակված հրթիռի պայթյունի հետևանքով մի բնակարան քանդվել է, սակայն հայկական եկեղեցին չի վնասվել: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Հալեպի «Գանձասար» պարբերականից:

Ըստ նույն աղբյուրի՝ եկեղեցին կանգուն է, միայն մի քանի փոքր ապակիներ են կոտրվել, եկեղեցուն կից գտնվող Կրթասիրաց Ս. Չեմպերճեան վարժարանը ևս չի վնասվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG