Մատչելիության հղումներ

Բուհերի ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 15-ին


Բուհերի ընդունելության քննություններ Երևանում, արխիվ

Բուհերի ընդունելության քննություններ Երևանում, արխիվ

Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովը այսօր հերթական նիստի ժամանակ արձանագրել է, որ ընդունելության ցուցակները կհրապարկվեն հուլիսի 15-ին:

Հանձնաժողովի նախագահ, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Գիտելիքների թեստավորման կենտրոնի անձնակազմին՝ բուհական ընդունելության քննություններն արհեստավարժ և սահուն կազմակերպելու համար:

Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռոբերտ Սուքիասյանը ներկայացրել է բուհերի առկա ուսուցման 2016-ի ընդունելության արդյունքները, ինչպես նաև պետական պատվերով առկա թափուր և լրացուցիչ տեղերի բաշխման հիմնական առաջնահերթությունները: Մասնավորապես, անդրադառնալով արտոնություններից օգտվող դիմորդներին` նա նշել է, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները և ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները՝ ընդհանուր թվով՝ 27, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած 23 և մանկուց հաշմանդամություն և 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող 40 դիմորդներ վճարովիի շեմը հաղթահարելու դեպքում կսովորեն անվճար հիմունքներով: Պետբյուջեի հաշվին կրթություն կստանան նաև Եվրոպայի և աշխարհի առաջնության 16, դպրոցականների միջազգային օլիմպիադաների 14 մրցանակակիրներ: Որոշվել է բուհերում առկա թափուր տեղերը վերաբաշխել հավասար միավորներ ունեցող դիմորդների միջև՝ ապահովելով նրանց կրթության իրավունքը պետական պատվերի շրջանակում: Ազգային փոքրամասնությունների հայտի հիման վրա ևս մեկ պետպատվերի տեղ հատկացվել է եզդիական համայնքին:

XS
SM
MD
LG