Մատչելիության հղումներ

Իսպանիայի և Պորտուգալիայի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել


Եվրագոտու ֆինանսների նախարարները երեքշաբթի օրը պայմանավորվել են Իսպանիայի և Պորտուգալիայի դեմ պատժամիջոցների սահմանման գործընթացի մեկնարկի շուրջ: Այս երկրները չեն կարողացել Եվրամիության սահմանած ժամկետում կրճատել բյուջեի պակասուրդը:

Ինչպես նշվում է Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով կազմված հայտարարությունում, ֆինանսների նախարարների խորհուրդը որոշել է, որ «Իսպանիան և Պորտուգալիան արդյունավետ գործողություններ չեն ձեռնարկել բյուջեի պակասուրդի կրճատման ուղղությամբ իրենց տրված խորհրդատվությունների իրագործման համար»:

Իսպանիան և Պորտուգալիան տասը օր ունեն իրենց փաստարկները ներկայացնելու և որոշումը բողոքարկելու համար, որից հետո Եվրահանձնաժողովը 20 օրվա ընթացքում պետք է պատժամիջոցներ սահմանելու հարցով որոշում կայացնի: Եթե այս երկրները չապացուցեն, որ պակասուրդը պայմանավորված էր ինչ-որ ծայրահեղ իրավիճակներով, ապա նրանք ստիպված կլինեն վճարել մի քանի միլիարդ դոլարի տուգանք:

Մինչ այժմ այս միջոցը ԵՄ ղեկավարության կողմից չի կիրառվել բլոկի անդամ երկրների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG