Մատչելիության հղումներ

Վրաստանի համար առանց վիզային ռեժիմ սահմանելու հարցը ԵԽ-ում կարող է քվեարկության դրվել սեպտեմբերին


Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերին կարող է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմ սահմանելու հարցով քվեարկություն անցկացնել, հայտարարել է Եվրոպական խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը:

«Ես հույս ունեմ, որ դա տեղի կունենա սեպտեմբերին», - «Գրուզիա օնլայնի» փոխանցմամբ, այս մասին Բրոկը հայտարարել է Բրյուսելում՝ պատասխանելով վրացի լրագրողի հարցին:

Հուլիսի 7-ին Եվրոպական խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամների մեծամասնությունը քվեարկել է Ուկրաինային և Վրաստանին առանց վիզային ռեժիմ սահմանելու օգտին: Հանձնաժողովի քվեարկությունից հետո հարցը պետք է դրվի ԵԽ-ի քվեարկությանը:

XS
SM
MD
LG