Մատչելիության հղումներ

Արբիտրաժային դատարանը վերջ դրեց Օլիմպիադային մասնակցելու Շարապովայի հույսերին


Թենիսիստուհի Մարիա Շարապովան Լոս Անջելեսում ասուլիսի ժամանակ, 7-ը մարտի, 2016թ․

Թենիսիստուհի Մարիա Շարապովան Լոս Անջելեսում ասուլիսի ժամանակ, 7-ը մարտի, 2016թ․

Սպորտի արբիտրաժային դատարանը մինչև սեպտեմբեր հետաձգել է Մարիա Շարապովայի բողոքի քննությունը, այսպիսով վերջ դնելով թենիսիստուհու՝ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու բոլոր հույսերին:

Ակնկալվում է, որ այս գործով վճիռը կհրապարակվի սեպտեմբերի 19-ին: 31-րդ Օլիմպիական խաղերը, հիշեցնենք, տեղի կունենան օգոստոսի 5-21-ը:

Թենիսի միջազգային ֆեդերացիան Մեծ սաղավարտի մրցաշարի հնգակի հաղթող Մարիա Շարապովային արգելել է երկու տարի զբաղվել սպորտով, թենիսիստուհին կասկածվում է այս տարվա սկզբին Ավստրալիայի բաց առաջնությունում մելդոնիում արգելված խթանիչը օգտագործելու մեջ: Շարապովան պատիժը համարել է շատ դաժան և բողոքարկել է այն:

XS
SM
MD
LG