Մատչելիության հղումներ

Ստամբուլի ահաբեկչության գործով ևս 7 մարդ է ձերբակալվել


Թուրքիա - Բժիշկները և փրկարարները Աթաթուրքի անվան օդանավակայանի տարածքում՝ պայթյուններից հետո, Ստամբուլ, 28-ը հունիսի, 2016թ․

Թուրքիա - Բժիշկները և փրկարարները Աթաթուրքի անվան օդանավակայանի տարածքում՝ պայթյուններից հետո, Ստամբուլ, 28-ը հունիսի, 2016թ․

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում պայթյունները կազմակերպելու մեջ կասկածվող ևս 7 հոգու:

Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ այս գործով ձերբակալվածների թիվը հասավ 37-ի: Վերջին 7 ձերբակալվածները օտարերկրացիներ են:

Հիշեցնենք՝ հունիսի 28-ի ահաբեկչությունը 45 մարդու մահվան պատճառ դարձավ, հարյուրավոր մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան: Որևէ խումբ չի ստանձնել այս ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, այդուհանդերձ, Թուրքիան մեղադրում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG