Մատչելիության հղումներ

logo-print

Սամցխե Ջավախքում տեղի ունեցած դաժան սպանության գործը բացահայտվել է


Սամցխե Ջավախքում ձերբակալվել է երիտասարդ կնոջն ու նրա երեք երեխաների սպանության մեջ կասկածվող անձը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Грузия online»-ին:

Հետաքննության տվյալներով, ձերբակալվածը` 24-ամյա Նոդար Ա.-ն, ներթափանցել է Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղի բնակիչներից մեկի տուն` նպատակ ունենալով կողոպտել: Տանտիրուհին և ընտանիքի անդամները նկատել են գողին և դիմադրություն են ցույց տվել: Նոդար Ա-ն 36-ամյա կնոջը և նրա անչափահաս երեխաներին բութ գործիքով հարվածներ է հասցրել գլխի շրջանում: Տուժածները տեղում մահացել են:

«Մեղադրյալը հետքերի վերացման նպատակով այրել է տունը և անհետացել, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, ընտանիքի 4-րդ անդամը` 5-ամյա երեխան, խեղդամահ է եղել: Ձերբակալվածն ընդունել է իր մեղքը»,-ասված է Վրաստանի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, քննությունը կատարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 3-րդ Հոդվածի 109 կետի մասով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG