Մատչելիության հղումներ

Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանին՝ Կարինե Մանսուրյանի սպանության, Թագուհի և Վաչագան Մանսուրյանների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած տեղեկատվության համաձայն, 2016թ. հուլիսի 08-ին՝ ժամը 04-ի սահմաններում, Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի աստիճանահարթակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 1985թ. ծնված Վլադիկ Մարտիրոսյանը կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել Կարինե, Թագուհի և Վաչագան Մանսուրյանների մարմնի տարբեր մասերին, որի արդյունքում 1952թ. ծնված Կարինե Մանսուրյանը մահացել է:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վլադիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

XS
SM
MD
LG