Մատչելիության հղումներ

Անձնագրային ծառայությունները աշխատելու են մինչև ժամը 19-ը


ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ամառային հանգստյան սեզոնով պայմանավորված` աննախադեպ աճել է անձնագրային ծառայություններ դիմող քաղաքացիների թիվը, և հերթերից խուսափելու, ինչպես և մատուցվող ծառայությունների որակը պահպանելու նպատակով 2016 թվականի հուլիսի 11-ից (երկուշաբթի) մինչև հուլիսի 15-ը (ուրբաթ) ՀՀ ոստիկանության բոլոր անձնագրային ծառայություններն աշխատելու են մինչև ժամը 19-ը՝ 18-ի փոխարեն:

Անձնագրային ստորաբաժանումները քաղաքացիներին ծառայություններ են մատուցելու նաև հուլիսի 16-ին, շաբաթ, ոչ աշխատանքային օրը, ժամը 9-13-ը, նաև տեղեկացնում է ոստիկանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG