Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանի փոխնախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր


Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, 11-ը հուլիսի, 2016 թ․

Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, 11-ը հուլիսի, 2016 թ․

Աշխատանքային այցով Երևանում գտնվող՝ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Վրաստանի խորհրդարանի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Մանանա Կոբախիձեի գլխավորած պատվիրակության անդամները հուլիսի 11-ին, ԱԺ փոխնախագահ, Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ազգային ժողովի լրատվական ծառայության հաղորդմամբ, «Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարն ու անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը»։

Մանանա Կոբախիձեն նշել է, որ վրաց ժողովուրդը դատապարտում է Թուրքիայում հայ ժողովրդի նկատմամբ կատարված էթնիկական զտումը և հավելել՝ «Մենք այսօր մեր հարգաքի տուրքն ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին»։

XS
SM
MD
LG