Մատչելիության հղումներ

Գյուղնախարարն այցելել է կարկուտից վնասված համայնքներ


Գյուղնախարար Սերգո Կարապետյանի հանդիպումը՝ կարկուտից տուժած համայնքների բնակիչների հետ, 11-ը հուլիսի, 2016 թ․
Գյուղնախարար Սերգո Կարապետյանի հանդիպումը՝ կարկուտից տուժած համայնքների բնակիչների հետ, 11-ը հուլիսի, 2016 թ․

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ՝ երեկ տեղացած կարկտահարության վնասներին տեղում ծանոթանալու նպատակով:

Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, նախարարին ուղեկցել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նախարարը մասնավորապես եղել է Էջմիածնի տարածաշրջանի համայնքներում:

Նախարարը զրուցել է գյուղացիների հետ և նշել, որ վնասների չափերի ճշգրտումից հետո հարցը կներկայացվի կառավարության քննարկմանը: Այնուհետև Կարապետյանն ուղևորվել է Արագածոտնի մարզ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG