Մատչելիության հղումներ

logo-print

Արագածոտնի մարզում կարկուտը լուրջ վնասներ է հասցրել


Կարկուտ Մարմաշենում, 5-ը հուլիսի, 2016 թ․

Կարկուտ Մարմաշենում, 5-ը հուլիսի, 2016 թ․

Արագածոտնի մարզում հուլիսի 10-ի երեկոյան ժամը 20.30 – 21․30-ի սահմաններում ուժեղ կարկտահարություն է տեղի ունեցել: Առանձնապես խոշոր չափերի հասնող կարկուտը վնասաբեր է եղել հատկապես Աշտարակի տարածաշրջանում: Մեծապես տուժել են Աշտարակ քաղաքը, Արագածոտն, Սասունիկ, Օշական, Փարպի, Բազմաղբյուր, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Կարբի, Օհանավան, Արտաշավան և այլ համայնքները:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը այցելել է տուժած բնակավայրեր` վնասների մասին տեղում ծանոթանալու, համապատասխան գործողություններ կազմակերպելու նպատակով:

Նախնական տվյալներով` գրեթե ամբողջությամբ վնասվել են նշված համայնքների գյուղատնտեսական մշակաբույսերը, ցանքատարածություններն ու պտղատու այգիները: Ուժեղ քամին և կարկուտն էական վնասներ է պատճառել նաև շինություններին: Տեղահան են եղել շենքերի տանիքներ, տուժել են համայնքային ենթակառուցվածքներ: Մարզային հանձնաժողովի կողմից ուսումնասիրվում են աղետի հետևանքները, ճշգրտվում վնասների չափերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG