Մատչելիության հղումներ

Ուժեղ քամին ավերածություններ է պատճառել Երևանի Էրեբունի համայնքում


Ջրաշեն թաղամասի թիվ 107 միջնակարգ դպրոցի տանիքը պոկվել է, Երևան, 11-ը հուլիսի, 2016թ.

Ջրաշեն թաղամասի թիվ 107 միջնակարգ դպրոցի տանիքը պոկվել է, Երևան, 11-ը հուլիսի, 2016թ.

Հուլիսի10-ի երեկոյան ուժեղ քամին ավերածություններ է պատճառել Երևանի Էրեբունի համայնքում, հատկապես զգալի են վնասները Ջրաշեն թաղամասում. պոկվել են մի քանի տանիքներ, այդ թվում` Ջրաշենի թիվ 107 միջնակարգ դպրոցի տանիքը, արմատախիլ են եղել հաստաբուն ծառեր, շրջվել են էլեկտրասյուներ:

Երեկոյան` բնակիչների ահազանգով Ջրաշեն ժամանած փրկարարները բացել են արմատախիլ եղած ծառի պատճառով փակված 1-ին փողոցը: Այսօր առավոտյան արդեն թաղամասի բնակիչները սեփական ուժերով փորձում են մաքրել կտուրներից պոկված մետաղական և ազբեստե ծածկերի բեկորները:

Դպրոցի կտուրի` ամբողջական կտորներ ընկել էն 1-ին փողոցի թիվ 45 տան բակ, քամին պոկել և բակ է շրջել 1-ին փողոցի 51 տան մետաղե կտուրը, պոկվել է 1-ին փողոցի 44 տան կտուրի զգալի մասը:

Բնակիչները հաղորդում են 2-րդ փողոցում և այգետարածքներում քշված կտուրների մասին, բակերում արմատախիլ են եղել բազմաթիվ ծառեր, շրջվել է առնվազն երկու էլեկտրասյուն, ողջ թաղամասը զրկված է էլեկրտամակարարումից:

Ջրաշեն թաղամասի 1-ին փողոցի 51 տան կտուրը պոկվել և ընկել է բակ, 11-ը հուլիսի, 2016թ.

Ջրաշեն թաղամասի 1-ին փողոցի 51 տան կտուրը պոկվել և ընկել է բակ, 11-ը հուլիսի, 2016թ.

Երևանի Էրեբունի թաղամասում քամին այլ վնասներ ևս պատճառել է: Մասնավորապես, արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, պոկվել է Վարդաշենի 8-րդ փողոցի տներից մեկի տան տանիքը, մետաղաթիթեղները և փայտյա կառուցատարերը պոկվել և ընկել են «Mercedes C200» մակնիշի 4473AA պ/հ (վարորդ՝ Ս. Ա.) ավտոմեքենայի վրա, Խաղաղ Դոնի փողոցում գտնվող մանկապարտեզի տանիքը քամուց պոկվել է, դեպքի վայր ժամանած փրկարարները երկաթյա թիթեղը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից, Նոր Արեշի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքը պոկվել և ընկել է հարևան տան դիմաց` Փրկարարները հեռացրել են տան տանիքի փայտյա կառուցատարերը (մոտ 50 քմ) և բացել տան մուտքը, պոկվել են Մուրացանի փողոցի թիվ 109 շենքի բնակարաններից մեկի պատշգամբի տանիքի մետաղական թիթեղները և փայտյա կառուցատարերը քամին շրջել է շենքի տանիքի վրա: Փրկարարները ամրացրել են պատշգամբի տանիքի թիթեղները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG