Մատչելիության հղումներ

Պորտուգալիան՝ Եվրոպայի չեմպիոն


Պորտուգալացիները տոնում են խփած գնդակը, կենտրոնում՝ 9 համարի մարզաշապիկով, գոլի հեղինակ Էդերն է, Սեն Դենի, 10-ը հուլիսի, 2016թ.

Պորտուգալացիները տոնում են խփած գնդակը, կենտրոնում՝ 9 համարի մարզաշապիկով, գոլի հեղինակ Էդերն է, Սեն Դենի, 10-ը հուլիսի, 2016թ.

Պորտուգալիայի հավաքականը դարձավ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն՝ առաջին անգամ իր պատմության մեջ։

Եվրո-2016-ի եզրափակիչում, որը կայացավ կիրակի երեկոյան Փարիզի Սեն Դենի արվարձանի Ստադ դը Ֆրանս խաղադաշտում, պորտուգալացիները 1:0 հաշվով առավելության հասան տանտերերի նկատմամբ։ Գոլի հեղինակ դարձավ Էդերը՝ ավելացված ժամանակի 19-րդ րոպեին։

Նշենք, որ հանդիպման 25-րդ րոպեին վնասված ստացավ և խաղը չկարողացավ շարունակել Պորտուգալիայի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։

Ֆրանսիայում անցկացված Եվրո-2016-ի եզրափակիչ փուլում Պորտուգալիան երեք ոչ-ոքի է խաղացել F խմբի մրցաշարում, 1/8 եզրափակիչում Խորվաթիայի հավաքականին հաղթել է լրացուցիչ 30 րոպեներին խփած միակ գոլով, քառորդ եզրափակիչում ոչ-ոքի՝ 1:1 ավարտելով հանդիպումը Լեհաստանի հետ՝ հաջողության է հասել հետխաղյա 11-մետրանոցներով, և միայն մեկ խաղում՝ կիսաեզրափակիչում է հաղթել հիմնական ժամանակում՝ Ուելսի նկատմամբ 2:0 հաշվով։

Մինչ այժմ Պորտուգալիայի լավագույն արդյունքը Եվրոպայի առաջնություններում երկրորդ տեղն էր՝ 2004 թվականին։ Աշխարհի առաջնություններում Պորտուգալիայի լավագույն արդյունքը 1966 թվականին գրաված երրորդ տեղն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG