Մատչելիության հղումներ

Այսօր Տավուշի մարզում հակառակորդի արձակած կրակոցից 19-ամյա զինծառայող է վիրավորվել: Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ վիրավորը զինծառայող Տիգրան Մկրտչյանն է: Նրան այս պահին վիրահատում են Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում:

Բժշկական կենտրոնից «Ազատության»-ը փոխանցեցին, որ զինծառայողին հիվանդանոց են տեղափոխել ժամը 17.00-ի սահմաններում Բերդավանից:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG