Մատչելիության հղումներ

Մարգվելաշվիլի. «Վրացական ստորաբաժանումները Աֆղանստանից չեն հեռանա»


Գեորգի Մարգվելաշվիլի, արխիվ

Գեորգի Մարգվելաշվիլի, արխիվ

«Վրաստանը շարունակելու է մասնակցել Աֆղանստանում ընթացող խաղաղապահ առաքելությանը», - այսօր հայտարարել է երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին` «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Համոզված եմ, որ այս անգամ էլ Վրաստանի օրենսդիր մարմինը հավանություն կտա մեր զորքերի մասնակցությանը Աֆղանստանում ծավալված գործողություններին», -նշել է Մարգվելաշվիլին:

Վրացական ստորաբաժանումները Աֆղանստանում տեղակայվել են 2009 թվականին, այսօր այդ երկրում 750 վրացի զինվորականներ են ծառայում: Վերջին յոթ տարիներին Աֆղանստանում զոհված վրացի զինծառայողների թիվը հասնում է 30-ի, ևս 120-ը վիրավորվել են:

XS
SM
MD
LG