Մատչելիության հղումներ

Ընտրողների ճնշող մեծամասնությունը չի մասնակցում Աբխազիայում ընթացող հանրաքվեին


Աբխազիայի նախագահ Ռաում Խաջիմբան, արխիվ

Աբխազիայի նախագահ Ռաում Խաջիմբան, արխիվ

«Աբխազիայում այսօր մեկնարկած «վստահության հանրաքվեին» կեսօրին մասնակցել էր ընտրողների ընդամենը 0,54 տոկոսը», - հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Հանրաքվեի ընթացքում քվեարկողները պետք է պատասխանեն մեկ հարցի` արդյոք կողմ են նախագահական արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Հանրաքվեն անցկացվում է ընդդիմադիր «Ամցախարա» կուսակցության պահանջով, որը 2015-ի աշնանը մի շարք բազմամարդ բողոքի ակցիաներ էր կազմակերպել Սուխումիում` նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի պահանջով: Երեկ, սակայն, աբխազական ընդդիմությունը կոչ էր արել ընտրողներին բոյկոտել հանրաքվեն: Վերջին օրերին ընդդիմությունը պահանջում էր հետաձգել հանրաքվեի անցկացումը մինչև աշուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG