Մատչելիության հղումներ

Ռուսաստանը քննադատում է ՆԱՏO-ի գագաթնաժողովին կայացված որոշումները


Մարիա Զախարովա, արխիվ

Մարիա Զախարովա, արխիվ

«Ռուսաստանը ՆԱՏՕ-ից բացատրություններ է ակնկալում` կապված այն գործողությունների հետ, որոնց նպատակն է խախտել ուժերի հավասարակշռությունն, ինչպես նաև արագացված կերպով Եվրոպայում կյանքի կոչել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի հակահրթիռային պաշտպանության համակարգերը», - մեկնաբանելով Վարշավայի համաժողովի արդյունքները՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Երեկ ավարտված գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ պետությունները որոշեցին դաշինքի չորս բազմազգ գումարտակներ տեղակայել Ռուսաստանի սահմաններից ոչ հեռու` Լեհաստանում և բալթյան երեք հանրապետություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG