Մատչելիության հղումներ

1in.am-ը դադարեցնում է աշխատանքը


Լուսանկարը՝ 1in.am-ի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ 1in.am-ի ֆեյսբուքյան էջից

1in.am լրատվական կայքը հայտարարում է աշխատանքը դադարեցնելու մասին:

«Հասել է պահը, երբ առաջ շարժվելու համար անհրաժեշտ մոտիվացիան, ուժը, ավյունը այս պահին չկան։ Մենք դադարեցնում ենք մեր աշխատանքը՝ մինչև դրանք հնարավոր լինի վերագտնել և վերակազմավորվել»:

«2010թ. ի վեր 1in.am-ը ջանացել է լինել առաջին ու անկողմնակալ լրատվական միջոցը Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Տարիների ընթացքում մեզ հաջողվեց դառնալ Հայաստանի առաջատար լրատվամիջոցներից մեկը ցանցային տիրույթում։ Մեր հաջողությունները «Ժամանակ» օրաթերթում, www.1in.am կայքում և «Առաջին լուրեր» լրատվական-վերլուծական կենտրոնում հնարավոր եղավ ապահովել մեր նախկին և ներկա աշխատակիցների շնորհիվ, ում հայտնում ենք մեր երախտագիտությունը։ Իհարկե այսպիսի արդյունքի մասին մենք չէինք էլ կարող երազել առանց մեր անդավաճան ընթերցողների, հեռուստադիտողների և սոցցանցերում հարյուր հազարավոր հետևորդների։ Շնորհակալություն», - ասված է կայքում հրապարակված հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG